Օտարերկրացիները 2010թ. ավելի քան 1100 անշարժ գույք են գնել, դրանից 90 տոկոսը` բնակարաններ եւ մասնավոր տներ:
Ինչպես հաղորդում է APA-ն, վկայակոչելով անշարժ գույքի պետական ռեեստրը, օտարերկացիները 833 բնակարան եւ մասնավոր տուն, 55 հողատարածք են գնել: Բացի այդ, օտարերկրացիները գնել են 27 ոչ բնակելի հողատարածք, 5 ամառանոց, 5 ոչ բնակելի շինություն եւ 2 ձեռնարկություն:
Օտարերկրացիների ունեցվածքի մեծ մասը` 70 տոկոսը գրանցված է Բաքվում: Երկրորդ տեղում Սումգայիթն է:
Ադրբեջանում անշարժ գույք են գնում Պակիստանի, Թուրքիայի, ԱՄԷ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի քաղաքացիները:




























