Թուրքիան կհայտնվի ճնշման տակ, որպեսզի կարգավորի իր հարաբերությունները հարեւան Հայաստանի հետ: Դա վերընտրված կառավարության «զրո խնդիրներ» քաղաքական եւս մեկ բաղադրիչն  է այն պահին, երբ մեծ հույսեր են ծագել Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից: Այդ մասինգրում է թուրքական «Hürriyet Daily News and Economic Review»-ն: Ենթադրություններ կան, որ կողմերը մոտ են շրջանակային համաձայնագրի կնքմանը, ինչը վերջնարդյունքում կհանգեցնի ճեղքման տեւական վեճում:

«Լավատեսական նախնական ազդանշաններ հաղորդեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` հայտարարելով, որ Հայաստանը սկսել է ավելի ճկուն գործել: Թուրքիան, որ Ադրբեջանի կողմն է անցել եւ փակել սահմանը 1993թ. ի նշան համերաշխության, չի մասնակցում բանակցություններին Մինսկի խմբի շրջանակներում: Նա այնքան էլ լավատես չէ:

«Ղարաբաղյան հակամարտությունում լճացում է նկատվում: Մենք մեծ հույսեր չենք փայփայում, սակայն հուսով եմ, որ առաջընթաց կգրանցվի»,- ասել է թուրքական ԱԳՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Անխոս, ճնշում կլինի ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ընտրություններից հետո կարգավորվեն հարաբերությունները ընտրություններից հետո»,- ասել է ընդդիմադիր պատգամավոր Ֆարուք Լոգօղլուն: