Հունիսի 17-ի դրությամբ, համաներմամբ ազատ արձակված բանտարկյալների թիվը հասել է 466-ի:

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաեւ պատժաչափի կրճատման գործընթացը:

Հունիսի 17-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 466 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 70 դատապարտյալի պատժաչափը:

Համաներմամբ ազատ արձակված եւ պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» - ազատ է արձակվել 56-ը, կրճատում 4,
«Էրեբունի» - ազատ է արձակվել 109-ը, կրճատում 8,
«Վարդաշեն» - ազատ է արձակվել 31-ը, կրճատում 1,
«Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 26-ը, կրճատում 3,
«Երեւան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» - ազատ է արձակվել 44-ը, կրճատում 3,
«Վանաձոր» - ազատ է արձակվել 17-ը, կրճատում 8
«Սեւան» - ազատ է արձակվել 56-ը,
«Հրազդան» - ազատ է արձակվել 24-ը,
«Աբովյան» - ազատ է արձակվել 2-ը, կրճատում 12,
«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը, կրճատում 9,
«Կոշ» - ազատ է արձակվել 90-ը, կրճատում 22:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաեւ պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: