Չինաստանը եւ Միացյալ Նահանգները պետք է ակտիվացնեն իրենց շփումը՝ վերացնելով տարաձայնությունները եւ հարգելով միմյանց հիմնական շահերը, խոշոր ամերիկյան ընկերությունների նախագահների եւ ղեկավարների հետ վիրտուալ հանդիպման ժամանակ հայտարարել է ՉԺՀ վարչապետ Լի Կեցիանը:

Նրա խոսքով՝ Չինաստանը հույս ունի, որ Վաշինգտոնը կարող է համագործակցել Պեկինի հետ, հայտնում է Reuters-ը:

«Մենք պետք է ակտիվացնենք երկխոսությունն ու շփումը, ինչպես նաեւ ընդլայնենք պրակտիկ համագործակցությունը, պատշաճ կերպով լուծենք տարաձայնությունները եւ մղենք չին-ամերիկյան հարաբերությունները դեպի ընդհանուր կայունություն»,- ասել է նա:

Երկկողմ կապերը Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք իջել են ամենացածր մակարդակի, նա Չինաստանին մեղադրում էր մի շարք հանցագործությունների մեջ՝ մտավոր սեփականության հափշտակումից մինչեւ նոր կորոնավիրուսի տարածում:

Անցյալ ամիս Ալյասկայում բարձր մակարդակի բանակցությունները, որոնք առաջինն էին նախագահ Ջո Բայդենի պաշտոնը ստանձնելուց ի վեր, բեկում չդարձան։