Անօդաչուների հարվածներից Իսրայելի պաշտպանությունը չափազանց ցածր է՝ կարծիք է հայտնել Իսրայելի պետական վերահսկիչ Մաթանյահու Էնգլմանը:

Նրա զեկույցվում նշվում է, որ իսրայելական բանակի 78 տոկոսը պաշտպանված չէ անօդաչուների հարձակումներից:

Նշելով խնդրի մասշտաբները  եւ միաժամանակ բացահայտելով Իսրայելի պաշտպանության իրողությունը՝ Էնգլմանն ասել է, որ 2020-ի հուլիսի դրությամբ Իսրայելում աշխատել է 30 000 անօդաչու, որոնք 90 000 թռիչք են իրականացրել Թել Ավիվում վերջին մեկ տարում:

Էնգլմանը ոստիկանությանը եւ քաղավիացիայի վարչությանը խորհուրդ է տվել համագործակցել իրական ենթակառուցվածքի ստեղծման գործում՝ անօդաչուների հետ կապված հանցանքների մեջ անձանց մեղադրանք ներկայացնելու համար: