Եվրամիությունը պատրաստել է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ, որոնք կարող են կիրառվել, եթե Անկարան շարունակի ագրեսիվ դիրքորոշում ցուցաբերել: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Քլեման Բոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք չենք ցանկանում սրացում, բայց պաշտպանում ենք մեր շահերը: Թուրքիան պետք է ասի՝ պատրաստ է արդյոք նա դեէսկալացիայի ազդանշան տալ: Դուք հիշատակեցիք մի շարք իրավիճակներ, երբ դրսեւորվում է այդ ազդեցությունը (Թուրքիա - խմբ.)՝ Արեւելյան Միջերկրական ծով, Լիբիա, Սիրիա: Եւ մենք վերջին շաբաթների ընթացքում Կովկասի շուրջ այլ գործողություններ ենք տեսել»,- ասել է Բոնը՝ պատասխանելով Ազգային ժողովի պատգամավորների հարցերին:

Նրա խոսքով ՝ Թուրքիան պետք է ընտրի, թե որ դիրքը մնա: «Ընտրեք լիցքաթափել կամ մնալ այս ագրեսիվ դիրքում: Եւ այդ ժամանակ Եվրոպան պատրաստ կլինի պատասխանել: Մենք պատրաստել ենք մի շարք միջոցառումներ, ներառյալ պատժամիջոցները, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են կիրառվել»,- ընդգծել է նա:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ վերջերս Թուրքիայից դրական ազդակներ են եղել, որոնց թվում Բոնը անվանել է Հունաստանի եւ Թուրքիայի տարածքային ջրերից թուրքական նավերի դուրսբերումը, Հունաստանի հետ բանակցությունների վերսկսումը ՝ վերջին հինգ տարվա մեջ առաջին անգամ, ինչպես նաեւ Կիպրոսի հարցով առաջիկա բանակցությունները...

Նա ասել է նաեւ, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է վերագնահատել իրավիճակը Թուրքիայի հետ հունիսին կայանալիք Եվրոպական խորհրդի հաջորդ նիստում: