«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի ուղեւորները այժմ կարող են Բաթումիից հասնել նաեւ Սեւ ծովի այլ հանգստավայրեր: «ՀԿԵ» ՓԲԸ-ն առաջարկում է Երեւան-Բաթումի գնացքի ուղեւորներին ծովով մեկնելՍոչի:
ՀԿԵ-ն նման տուրիստական ուղեւորություններ կազմակերպելու հարցով արդեն համաձայնության է հասել մի քանի ընկերությունների հետ: Նաեւ քննարկվում է նման ուղեւորությունների` դեպի Սեւ ծովի այլ հանգստավայրեր (օրինակ, Օդեսա) կազմակերպելու հարցը, NEWS.am-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից:
Բոլոր այն ուղեւորները, որոնք ցանկանուն են Բաթումիից մեկնել Սոչի, կարող են դիմել «ՀԿԵ» ՓԲԸ-ի սպասարկման կենտրոն, որը գտնվում է «Երեւան» կայարանում: Այստեղ նրանք կարող են ամրագրել տոմսեր, ինչպես նաեւ համար հյուրանոցում: Սպասարկման կենտրոնի աշխատակիցները կհաշվարկեն ուղեւորի ճանապարհային՝ դեպի Բաթումի եւ Սոչի, եւ հյուրանոցային ծախսերը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն որոշել է ուղեւորներին տրանզիտային ճանապարհորդությունների ծառայություններ առաջարկել հաշվի առնելով ուղեւորների անցյալ տարի ցուցաբերած հետաքրքրությունը:



























