Բաքվում հունիսի 26-ին կայանալիք շքերթում` նվիրված Զինված ուժերի օրվան, ցուցադրվելու են սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ամենավերջին տեսակները, որ առկա են Ադրբեջանի բանակի զինանոցում: Այդ մասին հաղորդել է APA-ն` վկայակոչելով «ռազմական աղբյուրները»:
Շքերթին ցուցադրվելու է Ադրբեջանի կողմից Ռուսաստանից գնված C-300 զենիթա-հրթիռային համալիրները:
Առաջին անգամ ցուցադրվելու են տեղական արտադրության ռազմական տեխնիկա եւ զենք:
Նախատեսվում է ցուցադրել հակաականային «Matador» եւ «Marauder» տիպի զրահափոխադրիչները, «Իսթիղլալ» դիպուկահար հրացանները, «Kommando» եւ «Աշիրիմ-5» նռնականետերը:




























