Ռուսաստանի Պոդոլսկ քաղաքի «Զոլոտոյ կլյուչիկ» հյուրանոցի մոտ երկու դիակ են հայտնաբերել: Մահացածները Ուզբեկստանի քաղաքացիներ են, որոնք մասնակցել են զանգվածային ծեծկռտուքի, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Ընդհարումը հյուրանոցում սկսվել է տարբեր շինարարությունների վրա աշխատող բանվորների միջեւ: Մինչ կեսգիշեր տղամարդիկ կռվել են, վիճել, ապա լեզվակռիվը վերաճել է մահակներով եւ դանակներով մարտերի:
Ոստիկանության վարկածով ծեծկռտուքը սկսվել է շինարարությունում տեղերը կիսելու պատճառով:
Տղամարդիկ սպանվել են տեղում: Եւս մի քանիսը կռվից օրեր անց դիմել են հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:




























