Ռուսաստան Բրյանսկ քաղաքում դատարան է ուղարկվել Հայաստանի մի քաղաքացու դեմ հարուցված քրեական գործը` մաքսանենգության մեղադրանքով:
Քննության տվյալներով, 2010թ. հունիսի 26-ին Վահե Մելքոնյանը ձերբակալվել է «Տրոեբորտնոե» անցակետում, երբ փորձում էր մաքսակետով 12 կգ վտանգավոր նյութեր անցկացնել, որ օգտագործվում են զանգվածային խոցման զենքի ստեղծման համար:
Նա նաեւ ցանկանում էր անցկացնել 17 միլիոն ռուբլու չհայտարարագրված ապրանքներ:
Բրյանսկի մարզը գտնվում է Կենտրոնական Ռուսաստանում, Ուկրաինայի եւ Բելառուսի սահմանին:



























