Ամերիկյան դոլարը հանգստյան օրերից հետո էլ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում շարունակեց արժեզրկվել: Այսօր` հունիսի 20-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 373.50 դրամ: Հիշեցնենք, որ ուրբաթ` հունիսի 17-ին դոլարի միջին փոխարեքը 373.84 էր:

Ընդհանուր առմամբ այսօր վաճառվել է 3.95 մլն դոլար:

ՀՀ Կենտրոնական բանկն առայժմ չի միջամտում փոխարժեքին: Ըստ ԿԲ-ից ստացված տեղեկատվության` նախորդ շաբաթվա ընթացքում այդ մարմինը ֆինանսական շուկայում արտարժույթի առուվաճառքի գործարքներ չի իրականացրել: