Մահերի մեծամասնության գլխավոր պատճառ են հանդիսանում ոչ ինֆեկցիոն մի քանի հիվանդություններ՝ քաղցկեղը, դիաբետը, սրտային եւ թոքային հիվանդությունները։ Նման եզրահանգման եկել են ՄԱԿ-ի փորձագետները։

Ինչպես նշված է կազմակերպության՝ հունիսի 20-ին տարածած զեկույցում, չորս տեսակի ոչ ինֆեկցիոն այս հիվանդությունները մահերի երկու երրորդն են կազմում։

Մասնագետների կարծիքով, չնայած համաշխարհային հանրությունը ջանքերը կենտրոնացրել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի եւ տուբերկուլյոզի նման վարակիչ հիվանդություննների դեմ պայքարի վրա, չորս տեսակի ոչ ինֆեկցիոն այս հիվանդություններն աննկատ կերպով դուրս են եկել առաջին պլան։

Համաձայն զեկույցի 2008 թվականին ոչ ինֆեկցիոն հիվանդություններից մահացել է 36 մլն մարդ, այսինքն՝ ընդհանուր մահերի 63 տոկոսը։ Մահերի 80 տոկոսը բաժին է ընկել զարգացած երկրներին, ընդ որում 9 մլն մահացածներ մինչեւ 60 տարեկան տղամարդիկ եւ կանայք են։

Զեկույցի հեղինակների կանխատեսումներով, 2030 թվականին ոչ ինֆեկցիոն հիվանդությունները կխլեն 52 մլն մարդու կյանք, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։