Տարօրինակ կերպով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիք համընկել է Զանգեզուրը գրավելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարության հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը:
Նրա խոսքով՝ այդ կապակցությամբ հռետորական հարց է առաջանում. կարո՞ղ են այդ համընկնումները պատահական լինել: «Մի՞թե կրկին տարածքային զիջումներ կլինեն, սակայն արդեն Հայաստանի տարածքից: Պետք է հիշել, որ սա առաջին զիջումը չէ մեր կողմից ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո»,-նշեց Մելոյանը՝ հավելելով, որ ըստ օրենքի՝ ՀՀ տարածքները եւ դրա սահմանները կարող են փոխվել համապատասխան հանրաքվեի անցկացումից հետո, ինչը տեղի չի ունեցել:
Ընդ որում, նա նշեց, որ Հայաստանի տարածքից արդեն որոշ հատվածներ փոխանցվել են հակառակորդին:
Իրավագետը նաեւ հարց ուղղեց, թե ինչու է Փաշինյանը որոշել այցելել Սյունիք՝ իմանալով, որ այնտեղ կոշտ հակակառավարական տրամադրություններ են տիրում: «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Սյունիքի բնակիչները վատեն տրամադրված քաղաքական ուժի նկատմամբ»,-նշեց Գոհար Մելոյանը:



























