Շուռնուխ գյուղը Հայաստանի Սյունիքի մարզի մի մասն է, եւ այնտեղ մի քանի տուն հանձնվել է թշնամուն: Գյուղում կային մարդիկ, ովքեր այրում էին իրենց տները, որպեսզի դրանք թշնամուն չանցնեն, իսկ այժմ համացանցում տեսանյութ է պտտվում, թե ինչպես է այդ մարդկանցից մեկին խոշտանգում եւ նվաստացնում Քննչական կոմիտեում: Այս մասին ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց սահմանադրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանը:

Ըստ նրա՝ ստացվում է, որ Հայաստանի իրավապահ մարմինները բավականին հեշտությամբ վենդետայի իրականացման մեխանիզմի վերածվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքում : Ընդ որում, նա հիշեցրեց, որ անվտանգության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը, ըստ էության, սկսել է նրանց հրամաններ, կարգադրություններ եւ ցուցումներ տալ, եւ այդ ամենը նկարահանվել է տեսախցիկներով: «Մեր ողջ հասարակության առջեւ Նիկոլ Փաշինյանը հարցեր է ուղղել եւ հանձնարարականներ է տվել Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի ներկայացուցիչներին, իսկ վերջիններս ոտքի կանգնած կառավարության ղեկավարին զեկուցել են հարուցված կամ հարուցվելիք քրեական գործի մանրամասների մասին»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ սա իրավական պետության մեջ գործող նորմերի եւ օրենքների ակնհայտ խախտում է: Այս ամենը, ըստ փորձագետի, չի տեղավորվում այն պետության տրամաբանության մեջ, որտեղ առաջին տեղում օրենքն է: «Մեր Սահմանադրության եւ օրենքների մեջ չկան այնպիսի նորմեր, որոնք թույլ կտային Նիկոլ Փաշինյանին, որպես գործադիր իշխանության ղեկավար, նման հրամաններ արձակել կամ միջամտել այս կամ այն քրեական գործի քննությանը»,- ընդգծեց Մելոյանը: