Այս պահին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում անհետ կորածների 556 գործ կա: Այս մասին Ազգային ժողովում զինծառայողներին սոցիալական աջակցության թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ ասաց հանրապետության ՊՆ զինծառայողների առողջապահության, սոցիալական պաշտպանության եւ վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը:

Այսպես, կառավարության որոշմամբ, անհետ կորածների ընտանիքները 300 000-ական դրամ կստանան:

«Միեւնույն ժամանակ, պատերազմի 9000 վիրավորներին, որոնց հաշմանդամի կարգավիճակ չի տրվել, տրամադրվել է մեկանգամյա վճար՝ 500 000 դրամի չափով: Սակայն այս թիվը, որոշ պատճառներով, չի ներառում վիրավորում ստացած բոլոր քաղաքացիներին»,- ասաց Ավետիսյանը: