Հունիսի 20-ին Վիեննայում իր աշխատանքներն է մեկնարկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (МАГАТЭ) Միջուկային ապահովությանը նվիրված նախարարական համաժողովը: Համաժողովը գումարվեl 1 ԱԷՄԳ Գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի նախաձեռնությամբ եւ միտված է Ճապոնիայի Ֆուկուշիմա Դաիչի ատոմակայանում տեղի ունեցած միջուկային պատահարից հետո ամբողջ աշխարհում միջուկային ապահովության բարձրացմանը: ԱԷՄԳ Գլխավոր տնօրենն իր ելույթում ընդգծեց հինգ հիմնական առաջարկները, որոնք կարող են նպաստել իրատեսական հետ-Ֆուկուշիմյան միջուկային ապահովության շրջանակի հիմնադրմանը:
Համաժողովին ներկա են մի քանի տասնյակ նախարարներ, Միջուկային քաղաքականության ազգային կարգավորիչ մարմինների ղեկավարներ, ատոմակայանների եւ հետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ:
Համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Պատվիրակության կազմում են ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, Վիեննայում ՄԱԿ-ում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ Աշոտ Հովակիմյանը եւ ներկայացուցչության աշխատակիցներ:
«Միջուկային էներգիայի զարգացման ծրագիրը Հայաստանում» ելույթով հանդես է եկել Հայաստանի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, որում, մասնավորապես, անդրադարձավ ՀԱԷԿ գործող էներգաբլոկի ապահովության բարձրացմանը, նոր էներգաբլոկի կառուցմանը, ատոմակայանում «սթրես-թեսթերի» անցկացմանն առնչվող եւ մի շարք այլ հարցերի:
Նույն օրը համաժողովն ընդունել է քաղաքական հսչակագիր` միջուկային ապահովության բարձրացման, արտակարգ իրավիճակներին պատրաստվածության, մարդկանց եւ շրջակա միջավայրը ճառագայթումից պաշտպանելու մասին:
Համաժողովն աշխատանքը կշարունակի մինչեւ հունիսի 24-ը:




























