Վրաստանում «տուրիստական ավտոբուս» նախագիծը հաջողություն է ունեցել, որը շրջել է աշխարհի բազմաթիվ երկրներով: Ավտոբուսի վրա Վրաստանի մասին պատմող գրություններ ու նկարներ են: Այն շրջել է նաեւ Երեւանում եւ Բաքվում, հաղորդում է «Գռուզիա online»-ը:

Վրաստանի տուրիստական պոտենցիալի հանրայնացմաննն ուղղված մարկետինգային արշավը շարունակվում է արդեն երկրորդ շաբաթը:

Ավտոբուսի հաջորդ կանգառը Վարշավան է, իսկ հուլիսի սկզբին ավտոբուսը կհասնի Ռիգա եւ Կիեւ: