Հնարավոր չէ համակարծիք չլինել ՀՀ ԱԱԾ տնօրենի նշված դիտարկման հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Լուսինե Սահակյանը, ով նաեւ տեղադրել է ԱԱԾ տնօրենի խոսիքց մի հատված, որտեղ վերջինս նշել է. «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետի համաձայն՝ Մեղրիի տարածքով Ադրբեջանին ուղիներ տարամադրելու հարցը  եւ մինչեւ այժմ գոյություն ունեցող անորոշությունը լուրջ մտահոգություն է առաջացրել Մեղրիի տարածաշրջանի ողջ բնակչության շրջանում եւ բնակչության մեծ մասն այդ հարցում մեղադրում է ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին, ինչը որոշ մարդկանց շրջանում առաջացրել է նաեւ խիստ հուզումնալից վիճակ»:

Այնուհետեւ Լուսինե Սահակյանը հավելում է. «Իսկ Նիկոլ Փաշինյանն ասում էր մարդկանց փոքր խմբակ էր Մեղրում տպավորություն ստեղծում»: Նա նաեւ հստակեցրել է, որ մեջբերումը ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի կողմից ՀՀ քննչական կոմիտեի նախագահին ուղղված գրությունից է:

Հիշեցնենք, որ ապրիլի 21–ին Կապանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր։ «Ուզում եմ անդրադառնալ նաև այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին։ Հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում։ Ես ակնկալում եմ, որ Հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ  և կոշտ կերպով կարձագանքեն, որովհետև չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակ ուղղակի ստեղծի տպավորություն, այսինքն՝ անկախ տպավորությունից չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա ՀՀ-ում։ Պարոն Աբազյան, պարոն Ղազարյան, դուք հիմա այստեղ եք, ես ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի և մեղավորները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցելության ժամանակ մարզի քաղաքներում նրան դիմավորել են հայհոյանքներով, վիրավորանքներով եւ «դավաճան» վանկարկումներով: Իսկ արդեն Կապանում խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ակնկալում է, որ շատ կտրուկ եւ հատու գործողություններով այս հարչցը կլուծվի եւ մեղավորները հանրության համար տեսանելի ձեւով կկանչվեն պատասխանատվության: Իշխանության ներկայացուցիչները նշել էին, որ վարչապետի դեմ ակցիաները կազմակերպված են որոշակի կենտրոնների կողմից, եւ որ դա մի փոքր խմբի մոտեցումներն են:

Հնարավոր չէ համակարծիք չլինել ՀՀ ԱԱԾ տնօրենի նշված դիտարկման հետ։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ասում էր մարդկանց փոքր խմբակ էր Մեղրում տպավորություն ստեղծում։

Опубликовано Lusine Sahakyan Пятница, 23 апреля 2021 г.