Թուրքիայի զինված ուժերը Իրաքի հյուսիսում գործողություն են սկսել Անկարայում ահաբեկչական կազմակերպություն համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամների դեմ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գործողությունն իրականացվում է իրաքյան Մեթինա բնակավայրի տարածքում, ներգրավված են Թուրքիայի ՌՕՈՒ-ն, հրետանին ու հատուկ նշանակության ջոկատները: Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ հանրապետության ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Մեթինում, Զապում, Ավաշին-Բասյանում եւ Կանդիլում ՔԱԿ-ի թիրախներին: