Քութայիս քաղաքում հունիսի 17-20-ին կայացած երիտասարդների սուսերամարտի միջազգային մրցաշարին, որին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հավաքականները, հայ մասնակիցները բերել են 1 ոսկե, 2 արծաթե եւ 5 բրոնզե մեդալներ։

Ճկասուսերով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Արփինե Աթոյանը:

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանի խոսքով՝ սուսերամարտի միջազգային մրցաշարին Հայաստանի հավաքականի թիմում ընդգրկված էին Բյուրեղավանի «Քեթրին» սուսերամարտի ակումբի սաները։ «Ստացած մեդալների քանակը վկայում է այն մասին, որ հայ մասնակիցները լավ են ելույթ ունեցել»,- ասել է Ա. Մադոյանը` նշելով, որ չնայած դրան, սպասելիքները մրցաշարից ավելի շատ էին։ «Մեր ներկայացուցիչների խնդիրը հիմնականում այն էր, որ նրանք մյուս մասնակիցներից տարիքով ավելի փոքր էին»,- նշել է նա։