Հրապարակվել է նոր A դասի Mercedes-Benz-ի առաջին լուսանկարը, որը նախատեսված է մրցակցել BMW 1 սերիայի եւ Audi A3-ի նորացված մոդելների հետ: Լուսանկարչական օբյեկտիվի թիրախ դարձած հետչբեկը միայն հետեւի երկու դռներով է տարբերվում A կոնցեպտից, որն այս տարի ներկայացված էր Շանհայի միջազգային ավտոմոբիլային շոուին:
A դասի Mercedes-Benz-ը հիմնվում է MFA-ի նոր պլատֆորմի վրա: С դասի վրա կտեղադրվի չորս մխոցանի բենզինի եւ դիզելային շարժիչներ: Այդ թվում` 2,0 լիտրանոց բենզինային շարժիչը կլինի 204 ձիաուժ հզորությամբ, որը հանդես է գալիս որպես մոդելի կոնցեպտային տարբերակ:
Այդ շարժիչը կլինի երկաստիճան համակարգի զույգերից մեկը, որն օգտագործվում է A եւ B դասի մոդելների համար: Դիզելային շարժիչը կներկայացվի 2,2 լիտր ծավալով եւ 130-180 ձիաուժ հզորությամբ: AMG տարբերակը կլիցքավորվի` ստանալով 2.0 լիտր տուրբոդիզել 320 ձիաուժ հզորության եւ ամբողջական փոխադրման համակարգ, այս մասին հաղորդել է «autoNews.ru»-ն:




























