Կապանում հունիսի 22-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Կապանի բժշկական կենտրոն»-ից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մ. Ստեփանյան փողոցի թիվ 16 շենքում սպանություն է կատարվել:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը` վարչության պետ Վախթանգ Ավագյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Կապանի բնակիչ 28-ամյա Կարեն Աթայանը իր բնակարանում կենցաղային եւ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով 18 անգամ հարվածել է 59-ամյա Հենրիկ Մկրտչյանի մարմնի տարբեր մասերին. Վերջինս տեղում մահացել է:
Հարեւանները ֆոտոլրագրողին հայտնել են, որ Կարեն Աթայանը տառապում է շիզոֆրենիա հոգեկան հիվանդությամբ:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրօրի 104 հոդվածի հատկանիշներով (սպանություն):
Քննիչի կողմից նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























