ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն «առաջիկա օրերին կայցելի Մերձավոր Արեւելք, հայտնել է Պետդեպարտամենտն Իսրայելի եւ «ՀԱՄԱՍ»-ի միջեւ զինադադարի հաստատումից հետո:

ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետն «առաջիկա օրերին կհանդիպի իսրայելցի, պաղեստինցի եւ տարածաշրջանային գործընկերների հետ՝ քննարկելու վերակառուցման ջանքերը եւ միասին աշխատելու իսրայելցիների եւ պաղեստինցիների համար ավելի լավ ապագա կերտելու ուղղությամբ»:

Բլինքենը զրուցել է իր իսրայելցի գործընկեր Գաբի Աշկենազիի հետ, ով «ողջունել է պետքարտուղար Բլինքենի նախատեսված այցը տարածաշրջան»:

«Երկու դիվանագետներն էլ իրենց երախտագիտությունն են հայտնել Եգիպտոսին միջնորդական ջանքերի համար, իսկ պետքարտուղարը նշել է, որ շարունակելու է սերտ կապ պահպանել իր եգիպտացի գործընկերոջ եւ տարածաշրջանի այլ շահագրգիռ կողմերի հետ»:

Բլինքենը ողջունել է Իսրայելի արտգործնախարարի հաստատումը, որ կողմերը պայմանավորվել են հրադադարի մասին: