Լիբանանի անվտանգության ուժերը կոչ են արել երկրի բնակիչներին չօգտվել CallApp բջջային հավելվածից՝ «Իսրայելի հետ կապված կասկածելի գործունեության պատճառով», տեղեկացնում է MEM-ը։

«Հիմնականում իսրայելցի հակառակորդի ստեղծած կասկածելի հավելվածներին հետեւելու շրջանակում վերջերս կասկածներ են առաջացել CallApp անունը կրող հավելվածի հետ կապված»,- ասվում է Լիբանանի պետական անվտանգության գլխավոր վարչության հայտարարությունում։

Վարչությունը հորդորել է Լիբանանի քաղաքացիներին եւ բնակիչներին չօգտվել այդ հավելվածից՝ ավելացնելով, որ այն կարող է «վերահսկել եւ կառավարել սմարթֆոնների բոլոր տվյալները»։ «CallApp-ի վտանգավորությունն այն է, որ կարող է վերահսկել հեռախոսի բոլոր կոնտակտային տվյալները»,- ասվում է հայտարարությունում։