Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 24-ին Կազանում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։
Ինչպես սպասվում է, համանախագահները կհանդիպեն նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Թաթարստանի մայրաքաղաքում ընթանում են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները։



























