Տաջիկստանը ներկայացնող «Արքա» մականունով նժույգը հաղթել է ՌԴ նախագահի մրցանակի համար անցկացվող ձիարշավում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», «Արքան» հաղթահարել է 2400մ` 2րոպե 34,94 վայրկյանում: Մրցանակային ֆոնդը 10 մլն ռուբլի է:  Երկրորդ  հորիզոնականում է հայտնվել «Գազպրոմի» ղեկվար Ալեքսեյ Միլլերին պատկանող նժույգը:

Ձիարշավին մասնակցել են Հայաստանի  եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը, Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովը:

Նշենք, որ Հայաստանի նախագահը հունիսի 24 -ին Կազանում էր` մասնակցելու ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորման եռակողմ հանդիպմանը: