Արցախի քննչական կոմիտեում նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությունը հաստատելու համար հսկող դատախազին է ուղարկվել քրեական գործն (երկու առանձին հանցադրվագով):
ԱՀ Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի 1996թ. ծնված բնակիչը մեղադրվում է ԱՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, այն է՝ սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի քննչական կոմիտեից:





























