Վստահ ենք, որ Սյունիքում գյուղատնտեսության զարգացման հնարավորություններ կան: Ոռոգման խնդիրը կարող է լուծվել ջրամբարի կառուցման միջոցով: Այս մասին Մեղրիում կայացած հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
Արձանագրելով, որ տարածաշրջանի տնտեսության ողնաշարը հանքարդյունաբերությունն է, Քոչարյանը միաժամանակ նշեց որոշակի դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը:
Երկրորդ նախագահը նշեց տարածաշրջանի զբոսաշրջության հեռանկարները եւ «Հյուսիս-հարավ» ծրագրի լիարժեք իրականացման կարեւորությունը:
«ԱՏԳ-ն ֆորմալ թղթի վրա գոյություն ունի, բայց գործնականում գոյություն չունի: Պետք է մտածել, թե ինչ կարելի է ձեռնարկել, որպեսզի ծրագիրն առաջ շարժվի: Ինձ համար դեռ ամբողջովին հասկանալի չէ, թե ինչու այն չաշխատեց, մենք պետք է ավելի խորը ուսումնասիրել այդ հարցը»,- ասաց Քոչարյանը:





























