Պահը դարձրու՛ հրաշալի

2-րդ սերնդի Beosound A1- ը Bang & Olufsen ապրանքանիշի հզոր շարժական ձայնային համակարգ է` նրբագեղ դիզայնով, թարմացված արտաքին տեսքով և բազմաթիվ նոր հատկություններով: Beosound A1 բարձրախոսն ունի կոկիկ, ջրակայուն պատյան, ինչի շնորհիվ այն կարող եք վերցնել ձեզ հետ՝ ուր ցանկանաք: Իսկ նման նուրբ  մոդելի հնչողությունը, վստահաբար, կգերազանցի ձեր սպասելիքները: Beosound A1 2-րդ Gen- ը 5% -ով ավելի թեթեւ է, քան առաջին A1 մոդելը, նաև՝ 1 մմ-ով նեղ:  Պատյանի   ներքևի հատվածը ավելի նեղ է դարձել, ինչը, այս սարքին  ավելի նրբագեղ տեսք է հաղորդում:

Հիմնական առանձնահատկությունները

  • 18 ժամ նվագարկում
  • Ամբողջական պաշտպանություն փոշուց և խոնավությունից (IP67)
  • Երկու սարք միացնելու հնարավորություն
  • 3 բարձրախոս՝  հնչողության հստակության համար

ՁԱՅՆ

Beosound A1- ն ունի երկու ներկառուցված D դասի ուժեղացուցիչներ, որոնցից յուրաքանչյուրը 30 Վտ հզորությամբ՝ զուգորդվում է երկու բարձրախոսով, մեկը՝ բարձր, իսկ մյուսը `ցածր հաճախականությունների համար: Երկու բարձրախոսներն էլ ապահովում են հզոր ու բարձր ձայն, որը տարածվում է 360 աստիճան մինչև 30 քմ տարածքում:    

Շնորհիվ IOS- ի և Android- ի համար հասանելի Bang & Olufsen- ի հավելվածի, կարող եք ինքներդ կարգավորել ձայնը` ընտրելով առկա հինգ ծրագրերից մեկը: Հզոր մարտկոցի շնորհիվ ձայնի միջին բարձրության պայմաններում սարքն աշխատում է 18 ժամ շարունակ: Beosound A1- ի ամբողջական լիցքավորումը տևում է 2 ժամ 45 րոպե:

Ձայնային համակարգը միանում է Bluetooth 5.1-ի միջոցով և միաժամանակ կարող է աշխատել 3՝ Apple, Fast Pair Google և Swift Pair Microsoft զուգավորման ծրագրերի հետ:

Վայելեք ձայնային պարզ հնչողություն Bluetooth 5.1-ի և ներքին 3 խոսափողերի շնորհիվ, որոնք լավագույն տարբերակն են ինտերնետային կոնֆերանսների և բարձրախոսով հեռախոսակապերի պարագայում:  Beosound A1- ն ունի նաև  Multipoint գործառույթ, որի շնորհիվ հնարավոր է միաժամանակ օգտագործել մեկ բարձրախոս՝ երկու սարքերով:

ՁԱՅՆԻ ՕԳՆԱԿԱՆ

Ընտրեք երգեր, դիտեք նորություններ կամ էլ ծրագրեք ձեր օրը՝ շնորհիվ Alexa* ձայնային օգնականի: Այն թույլ է տալիս կառավարել հնչողությունը  ձեր ձայնի միջոցով, և որքան շատ եք օգտագործում Alexa- ն, այնքան ավելի արագ է այն հարմարվում ձեր խոսքին և բառամթերքին: Բարձրախոսն անջատելուց հետո ձայնային օգնականը  3 ժամ ակտիվ է մնում:

ԴԻԶԱՅՆ

Նրբագեղ կորպուսը պատրաստված է անոդացված ալյումինից, որն իր մեջ ներառում է ամուր պոլիմերային տարրեր:  Beosound A1- ը ամբողջովին պաշտպանված է փոշուց ու ավազի հատիկներից, ջրակայուն է այնքան, որ կարող եք այն սուզել մեկ մետր խորությամբ ջրի մեջ, պահելով շուրջ 30 րոպե: Սա մեծացնում է ձայնի  հնարավորությունները, ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքում:

Հավաքածուն իր մեջ ներառում է բնական կաշվից պատրաստված հարմարավետ ժապավեն, որի միջոցով բարձրախոսը կարելի է ամրացնել ձեռքին, կամ՝ կախել պայուսակից: Bang & Olufsen լոգոտիպը ընդգծում է սարքի բացառիկությունը: 

Արտաքին պատյանի վրա առկա են միացման, նվագարկման և ձայնի բարձրացման  կոճակներ: Beosound A1-ի լուսադիոդային ցուցիչը տեղափոխվել է պատյանի վերին հատված, որը  զգալիորեն բարելավում է տեսանելիության անկյունները լուսավորության  ցանկացած պայմաններում:

Սարքը պարունակում է

  • 2-րդ սերնդի Beosound A1
  • Սարքի գործարկման  ուղեցույց
  • USB-C - USB-A լար 

Հայաստանում Bang & Olufsen ապրանքատեսակները կարելի է ձեռք բերել Euroluce եւ Vega խանութներում: