Թանկացած ոսկին նորապսակ թուրք զույգին այնքան էլ հաճելի անակնկալ չի մատուցել:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Սաքարիա նահանգի Աքյազըյի շրջանում ամուսնության արարողության ժամանակ փեսայի բարեկամներից մեկը նվերներ տալու ժամանակ մոտեցել է փեսային եւ մի թղթի կտոր փակցրել նրա օձիքին, որի վրա գրված է եղել. «Ցանկանում է ոսկի նվիրել, սակայն դու տեղյա՞կ ես ոսկու գներից: Շնորհավոր»:

Փեսան զարմացել էր` չմանալով ինչպես վարվել: Ավելի ուշ փեսայի քույրը հանել է անսովոր «նվերը»: