Մայիսի 31-ին հաղորդվել էր անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից Երևանի Հ. Էմինի և Վ. Փափազյան փողոցների խաչմերուկում 8-ամյա տղայի վրաերթի ենթարկելու մասին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 10-ին ճանապարհային ոստիկանություն է ներկայացել 56-ամյա տղամարդ և տվել խոստովանական բացատրություն, որ  իր վարած «Ֆորդ Տրանզիտ» մեքենայով ինքն է վրաերթի ենթարկել  8-ամյա տղային: