Գալիք հանգստյան օրերին Հայաստանի որոշ վայրերում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ կարկտի ժամանակ հարավարեւմտյան քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը ցերեկվա ժամերին կշարունակվի։ Ինչպես տեղեկացրել են NEWS.am-ին «Հայպետհիդրոմետից», Երեւանում շաբաթ եւ կիրակի օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ 18-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +31+33։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+27,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+27,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +30+32,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+27,  

Լոռիում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,  

Տավուշում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +24+29,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+27, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +31+34,

Արարատում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +32+35,  

Արմավիրում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +32+35,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+27,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +32+35,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +30+34,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +21+26,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +27+32։