Երևան համայնքին պատկանող հողամասում` Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի հարակից տարածքում, ապամոնտաժվում է գազալցակայանի դիմաց կառուցված ինքնակամ կառույցը:
Երեւանի քաղաքպետարանը տեսանյութ է տարածել, թե ինչպես են հատուկ տեխնիկայի միջոցով գետնին տապալում մեծ կառույցի բետոնե տանիքն ու քարապատ պատերը:





























