«Վերելք» կուսակցությունը հայտնվել է ընդամենը երկու ամիս առաջ: Դրա հիմքում «Ժայռ» երիտասարդական-հասարակական կազմակերպությունն է, որը պնդեց մեր մասնակցությանը եւ ապահովեց հովանավորումը: Այս մասին հունիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կուսակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Ալեքսան Մինասյանը:
Կազմակերպությունը, ըստ կուսակցության ղեկավարի, մասնավորապես, անհրաժեշտ գումար է ներդրել նախընտրական մրցավազքին մասնակցության համար:
«Ամբողջ խնդիրն այն էր, որ այլեւս հնարավոր չէր ապրել անվտանգության բացակայության ներկայիս պայմաններում: Մարդը պետք է անվտանգ ապրի: Նա պետք է իրեն անվտանգ զգա նույնիսկ Երեւանում: Մեզ թվաց, որ այստեղ այդ անվտանգությունը չկա: Եվ ես, որպես զինվորական, մնացած զինվորականների հետ միասին որոշեցի մասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին»,- բացատրեց Մինասյանը:
Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած պատերազմը, ըստ թեկնածուի, ցույց տվեց Հայաստանի բոլոր սխալները: Ըստ զինվորականի` սահմանին գտնվող հայկական կողմը բավականին խոցելի էր: Այդպես, ըստ նրա, կար լրջագույն անկազմակերպվածություն, անհետեւողականություն:





























