2021 թ․ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Ականատես» դիտորդական առաքելությունը պատրաստվում է իրականացնել ձայների զուգահեռ հաշվարկ (ՁԶՀ)։ Ստորև  ներկայացվում է, թե ինչ է ՁԶՀ-ն և ինչ կիրառություն այն կարող է ունենալ տարբեր օղակների կողմից։

Ի՞նչ է ձայների զուգահեռ հաշվարկը (ՁԶՀ):

ՁԶՀ-ն ընտրությունների դիտարկման ժամանակակից և փորձված մեթոդ է, որը թույլ է տալիս  ընտրանքի վրա հիմնված դիտորդության միջոցով՝ համակարգված կերպով և երկրի տարածքով մեկ գնահատել ընտրության օրվա գործընթացների որակը՝ ներառյալ ընտրատեղամասերի բացումը, քվեարկության ընթացքը և ամփոփումը, ինչպես նաև՝  քվեարկության արդյունքները՝ ։

ՁԶՀ-ն ապահովում է ներկայացուցչական և փաստարկված տեղեկատվություն քվեարկության օրվա ընդհանուր ընթացքի վերաբերյալ և կարող է վերահաստատել քվեարկության արդյունքները, ինչը կնպաստի ընտրությունների արդյունքների նկատմամբ վստահության ամրապնդմանը կամ կօգնի հայտնաբերել ձայների հաշվարկի հնարավոր կեղծիքներ 

Ինչո՞վ է ՁԶՀ-ն տարբերվում քվեարկության օրվա ավանդական դիտորդությունից։

ՁԶՀ-ն հիմք է ընդունում  համապետական ներկայացուցչական ընտրանքի միջոցով վերցված ընտրատեղամասերում  տեղակայվող՝ լավ պատրաստված և անկողմնակալ դիտորդներից ստացվող տվյալները, օգտագործելով արագ հաղորդակցության տեխնոլոգիաների հնարավորությունները, դիտարկման տվյալները արագ և լիարժեք կերպով փոխանցում է տվյալների կենտրոն։

Դա հնարավորություն է տալիս դիտորդներին հանրությանը տրամադրել ճշգրիտ և համապարփակ տեղեկատվություն ամբողջ երկրում քվեարկության վերաբերյալ և ձևավորել խորհրդարանական ընտրությունների արդյունքների ճշգրիտ պատկեր՝  փոքր սխալի հավանականությամբ։

Ինչու՞ է Ականատեսը ՁԶՀ իրականացնում։

Անկողմնակալ քաղաքացի դիտորդների կողմից պատշաճ կերպով կատարված ՁԶՀ-ն հնարավորություն է տալիս վերացնել հնարավոր անորոշությունը՝ ինքնուրույն ստուգելով և հաստատելով քվեարկության պաշտոնական արդյունքները։

ՁԶՀ-ն կարող է բարձրացնել հանրության վստահությունը լավ կազմակերպված ընտրությունների նկատմամբ և նվազեցնել քաղաքական բռնության հնարավորությունները։

ՁԶՀ միջոցով հայտնաբերված թերությունները օբյեկտիվ հիմք են ստեղծում գործընթացը խաղաղ կերպով հանգուցալուծելու և բարելավելու նպատակով։

ՁԶՀ-ն ապահովում է քվեարկության արդյունքների գնահատման համար վիճակագրորեն հուսալի և հավաստի տվյալներ։ Դիտորդների տեղակայումը և նրանց զեկույցները որևէ կերպ կողմնակալ չեն։

Ինչպիսի՞ փորձ ունի Ականատեսը ՁԶՀ իրականացնելու առումով։

Ականատեսն իրականացնել է երկու ընտրությունների՝ 2018 թ․ սեպտեմբերին Երևան քաղաքի ավագանու և 2018 թ. դեկտեմբերին խորհրդարանական ընտրությունների՝ ընտրանքի վրա հիմնած դիտորդություն, ինչպես նաև բուն ՁԶՀ մեթոդաբանության փորձարկում:

Ինչո՞վ է ՁԶՀ-ն տարբերվում հանրային կարծիքների ուսումնասիրությունից կամ Exit Poll-ից։

ՁԶՀ-ն հաշվարկում է փաստացի քվեների քանակը ՝ հիմք ընդունելով քվեարկության և հաշվարկի գործընթացների վերաբերյալ տվյալները։

Հավաքագրում է հստակ և կիրառելի տեղեկատվություն՝ հետագայում գործընթացը բարելավելու նպատակով։

Կարծիքի հարցումները կամ Exit Poll-երը

հաշվում են,  թե ինչպես են մարդիկ քվեարկել՝ ինչպես որ իրենք են ներկայացնում

այս դեպքում հարցվողները կարող են հրաժարվել պատասխանելուց և/կամ մտածել, որ իրենք կարող են և ստել։