Հանրապետության տարածքում` հունիսի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ը, հուլիսի 1-2-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ի՝ ցերեկը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հունիսի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +22+24, վաղը ցերեկը՝ +36+38:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +27+32,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +27+32,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +34+36,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +27+32,

Լոռիում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +25+30,

Տավուշում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +30+35, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +27+32,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +22+24, ցերեկը՝+35+38,

Արարատում գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +36+38,

Արմավիրում գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +36+38,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +14+19, ցերեկը՝+27+32,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +36+38,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +34+39, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +27+30,

Արցախում գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +34+39: