Օրերս կայացած մամուլի ասուլիսում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հայտարարել էր, թե մոտ ապագայում պատրաստվում է ամուսնանալ։ Չնայած «Սպարտակ» բալետի հերթական ներկայացմանը Աբրահամին ընկերակցում էր Հ1-ի միջազգային կապերի պատասխանատու և հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը, այնուամենայնիվ, երեկ մեզ հետ զրույցում նա հերքեց, որ իր ընտրյալը հասարակությանը հայտնի անձ է։

Պատասխանելով «Երկիր»-ի հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ Հայաստանում գտնվելու այս 2 շաբաթվա ընթացքում ամուսնանա, պատասխանեց. «Հասանիքն այս 2 շաբաթվա ընթացքում հաստատ չի կայանա, այն հետաձգվում է»։