Վրաստանի մահմեդականների վարչության ներկայացուցիչների ներկայացուցիչները նախօրեին հանդիպել են Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի հետ:
Մահմեդականների վարչության ղեկավարությունը պատրաստվում է սերտորեն համագործակցել Վրաստանի կառավարության հետ եւ բանակցություններ սկսել իշխանությունների հետ հողը եւ կրոնական շինություններն իրեն որպես սեփականություն հանձնելու շուրջ: Ինչպես լրագրողներին հայտնել է վարչության շեյխ Վագիֆ Աքպերովը, Վրաստանի կառավարությունը ճանաչել է իրենց լեգիտիմությունը, եւ դա առաջին դրական քայլն է:
Նշենք, որ Կովկասի մահմեդականների կրոնական վարչության ղեկավար Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն քննադատել է Վրաստանում մահմեդականների վարչության ստեղծումը՝ այն միակողմանի մոտեցում որակելով: Ըստ նրա՝ եթե Վրաստանում այլ կրոնական վարչություններ էլ ստեղծվեին, դա բազմակողմ մոտեցում կլիներ:




























