Գիտության ֆինանսավորումը Հայաստանում ամենացածրերից մեկն է աշխարհում: Այս մասին հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի ԳԱԱ նախկին նախագահ, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի գլխավոր խորհրդական Ռադիկ Մարտիրոսյանը:
Նա հիշեցրել է, որ մեր երկրում ՀՆԱ-ի ընդամենը 0.25 տոկոսն է տրամադրվում գիտության զարգացմանը: «Նման ֆինանսավորմամբ մենք դժվար թե կարողանանք լուծել խնդիրները, որոնց մասին շատ է խոսվում», - նշել է Ռադիկ Մարտիրոսյանը: Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նորընտիր նախագահ Աշոտ Սաղյանը հույս է հայտնել, որ գիտնականների աշխատավարձերի վերջերս տեղի ունեցած բարձրացումը կփոխի իրավիճակը:
«Երիտասարդ գիտնականների բազային ֆինանսավորումը պետք է առնվազն կրկնապատկվի», - շեշտել է նա: Ռադիկ Մարտիրոսյանը հիշեցրել է, որ Հայաստանում գիտնականների միջին աշխատավարձը կազմում է 100 հազար դրամ (200 դոլար):





























