Հուլիսի 1-ին Հայաստանի առանձին հատվածներում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին մինչեւ շաբաթվա վերջ կբարձրանա 3-4 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում երեկոյան ժամերին տեղ-տեղ պասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը Երեւանում սպասվում է +19+21, վաղը ցերեկը՝  +34+36:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+28,

Կոտայքի լեռներում գիշերը՝  +8+13, ցերեկը՝ +23+28,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +30+32,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+28,  

Լոռիում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +24+28,  

Տավուշում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +27+32,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+28, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +33+35,

Արարատում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +34+37,   

Արմավիրում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +34+37,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝   +8+13, ցերեկը՝ +23+28,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +34+37,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +30+34,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝  +12+15, ցերեկը՝ +23+26,

Արցախում գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +30+35: