Կոտայքի մարզում այսօր՝ հունիսի 30-ին՝ ժամը  14:15-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի ամառանոցների մոտ բախվել են Երեւանի բնակիչներ, 20-ամյա Պավել Աբրահամյանի վարած  Volkswagen Touareg  մակնիշի եւ  84-այա Գարենց Սահակյանի վարած KIA Sorento  մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով  2 վարորդները բժշկական հետազոտություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:  

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: