Հուլիսի 2-ին Հայաստանի առանձին հատվածներում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վ:

Ինչպես  NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամրպոպ:

Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +35+37:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+30,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+30,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +32+34,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+30,  

Լոռիում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +25+30,  

Տավուշում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +29+34,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+30, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +33+36,

Արարատում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +35+37,  

Արմավիրում  գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +35+37,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+30,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +35+37,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +32+36,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +26+31,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +31+36: