Պակիստանի արեւելքում ահաբեկչության դեմ պայքարի դատարանը մահվան դատավճիռ է կայացրել անվտանգության նախկին աշխատակցի նկատմամբ, որը կրակել է բանկի մենեջերին՝ մեղադրելով նրան իսլամի մարգարե Մուհամմադին վիրավորելու մեջ, հայտնել է AP-ն:

Ահմադ Նավազը ձերբակալվել էր 2020 թվականի նոյեմբերին բանկի մենեջերի սպանությունից հետո, որտեղ նա աշխատում էր: Նա գրավել է իսլամիստների ուշադրությունը, երբ հայտարարել է, որ սպանել է մենեջերին իսլամի մարգարեին վիրավորելու համար: Ավելի ուշ ոստիկանությունը եկել է եզրակացության, որ Նավազը անձնական թշնամանք է ունեցել բանկի մենեջերի հետ: