Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ ոստիկանության Մուշի և Ապարանի բաժինների ՔՀԲ ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 30-ին Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղու հյուրանոցներից մեկում հայտնաբերել և Մուշի բաժին բերման են ենթարկել 39-ամյա Գագիկ Խ.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ոստիկանության Ապարանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ (Կողոպուտը), 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը), 117-րդ (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը), 178-րդ (Խարդախությունը), 118-րդ (Ծեծը) և 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: