2021թ․ հուլիսի 2-ին կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը, որի ընթացքում քննարկվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, «Հայրենիք» կուսակցության մարմինների գործունեության կանոնակարգման, ռազմավարական զարգացման ծրագրերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ներքաղաքական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Հայրենիք» կուսակցությունից:
«Հայրենիք» կուսակցության խորհրդի որոշմամբ՝ կուսակցության գլխավոր քարտուղար է նշանակվել Խաչիկ Գալստյանը։
Հիշեցնենք, որ Խաչիկ Գալստյանը տարիներ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակն էր:





























