Գերմանական ամենահայտնի ավիաընկերություններից CONDOR AIRLINES-ը մտնում է հայկական շուկա։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
«Տարեկան 7 մլն․ ուղեւոր թռչում է Condor Airlines ընկերության ավիաուղիներով։ Երեւան-Ֆրանկֆուրտ-Երեւան ուղիղ կանոնավոր չվերնթերը կմեկնարկեն շաբաթական մեկ անգամ հուլիսի 31-ից սկսած»,– ասվում է հայտարարության մեջ։





























