Կորոնավիրուսի համավարակի լույսի ներքո սկսել են շրջանառվել նոր տեսակի հանցագործություններ՝ կորոնավիրուսային վարակի բացակայության կեղծ տեղեկանքների եւ պատվաստման մասին կեղծ վկայագրերի պատրաստում եւ վաճառք, հաղորդում է РБК-ն:
Միայն Մոսկվայում հունիսի 18-ի դրությամբ իրավապահ մարմինները 24 նման քրեական գործ են հարուցել: Այսօր, հունիսի 3-ին, Մոսկվայում բերման է ենթարկվել COVID-ի դեմ պատվաստման կեղծ վկայագրերի մեկ այլ վաճառող:
«Կաշիրսկոե մայրուղու վրա իրականացված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում ոստիկանությունը բերման է ենթարկել մի մարդու, որը պատվաստման սերտիֆիկատ է հանձնել հաճախորդին՝ առանց այն իրականում կատարելու»,- հայտնել է ՆԳՆ-ն: Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ ձերբակալվածը 29-ամյա տղամարդ է, որը պատրաստել եւ վաճառել է կեղծ տեղեկանք՝ այն հանձնելով սուրհանդակային ծառայության աշխատակցին:
Քրեական գործ է հարուցվել ՔԿ 327 հոդվածի 1-ին մասի համաձայն (փաստաթղթերի կեղծում): Դատարանը տղամարդու համար որպես խափանման միջոց է ընտրել երկրից դուրս չգալու ստորագրությունը եւ պատշաճ վարքագիծը: Սույն հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը երկու տարի ժամկետով ազատազրկումն է:





























