Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Բաղդադի միջազգային օդանավակայանում ռազմական բազայի վրա հարձակումը խափանելու մասին, հայտնում է MEMO-ն:

«Դաշնային ոստիկանությունը հարձակման փորձը խափանել է ութ «Գրադ» հրթիռներով, որոնք ուղղված են եղել Բաղդադի արեւմուտքում գտնվող ռազմաբազային»,- ասվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Ըստ հաղորդագրության, հրթիռները հայտնաբերվել են Բաղդադի արեւմուտքում գտնվող Ալ-Ջիհադ շրջանում, իսկ կասկածյալը բերման է ենթարկվել:

Գործողության հրամանատար, գեներալ-մայոր Ահմեդ Սալիմը հաստատել է, որ հավանական հարձակման թիրախը Բաղդադի միջազգային օդանավակայանն է:

Կողմերից ոչ մեկը դեռ չի ստանձնել պլանավորված հարձակման պատասխանատվությունը:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ամերիկյան զորքերի տեղակայման ռազմական բազաները հարձակման են ենթարկվել:

Իրաքում տեղակայված են ԴԱԻՇ-ի դեմ միջազգային կոալիցիայի շուրջ 3000 զինծառայողներ, այդ թվում՝ 2500 ամերիկացիներ: