Թուրքիան իր ծովային հրթիռների արձակման համակարգը կմշակի այն բանից հետո, երբ ԱՄՆ պատժամիջոցները խանգարել էին ռազմածովային նավերի համար ուղղահայաց հրթիռների արձակման համակարգ գնելու իրենց ծրագրերին: Այդ մասին հայտնում է Defense News-ը:
Թուրքական Roketsan պաշտպանական ընկերությունը կմշակի Milli Dikey Atis Sistemi (MDAS)-ը՝ ուղղահայաց արձակման հրթիռային համակարգը TCG Istanbul ֆրեգատի համար, որը նույնպես Թուրքիայում է կառուցվել:
Նախքան MDAS-ը կառուցելու որոշում կայացնելը Թուրքիան նախատեսում էր ձեռք բերել Lockheed Martin-ի կողմից մշակված ամերիկյան Mk 41 ուղղահայաց արձակման համակարգը: Գնումն անհասանելի է դարձել այն բանից հետո, երբ անցյալ դեկտեմբերին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառեցին Թուրքիայի դեմ՝ Անկարայի կողմից առաջատար ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով:
Փորձարկման ընթացքում MDAS-ը, հավանաբար, կկրակի երկու՝ Siper и Hisar-U, զենիթահրթիռային համակարգերով, հայտնում է Defense News-ը:





























