Լիբիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ագիլա Սալեհը Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպմանը ասել է, որ 2019-ի նոյեմբերին ստորագրված թուրք-լիբիական ծովային գործարքն անվավեր է, հաղորդում է հունական Kathimerini թերթը:
«Նախագահական խորհուրդը, որի լիազորությունների ժամկետն ավարտվել է, չի կարողացել կնքել որեւէ համաձայնագիր կամ հուշագիր, որոնք կվավերացվեին Ներկայացուցիչների պալատի կողմից»,- ասել է նա Սալեհ Դենդիասին: Նա ընդգծել է, որ «Ներկայացուցիչների պալատը մերժում է ցանկացած նման համաձայնագրի վավերացումը»:
Ըստ ծովային համաձայնագրի, որը Թուրքիան Տրիպոլիում ստորագրել է ՄԱԿ-ի կողմից ճանաչված իր լիբիացի դաշնակցի՝ Ազգային համաձայնության կառավարության հետ, Թուրքիայի եւ Լիբիայի ափերը ուղղակիորեն կապված են իրար եւ ստեղծում են բացառիկ տնտեսական գոտի, որն ընդգրկում է Միջերկրական ծովի զգալի մասը։
Աթենքը, որը տարբեր ծովային վեճեր ունի Թուրքիայի հետ, բազմիցս վիճարկել է այս համաձայնագրի օրինականությունը, որը, իմիջիայլոց, անտեսում է Հունաստանի ամենամեծ եւ ամենաբազմամարդ Կրետե կղզու գոյությունը:
Դենդիասը Սալեհի հետ խոսել է նաեւ հյուսիսաֆրիկյան երկրում Թուրքիայի շարունակական ռազմական ներկայության վերաբերյալ՝ ընդգծելով, որ բոլոր օտարերկրյա ուժերն ու վարձկանները պետք է հեռանան՝ Լիբիայում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար:
Թուրքիան պնդում է, որ իր զորքերի ներկայությունը լիովին օրինական է, քանի որ նրանք երկիր հրավիրվել են Ազգային համաձայնության կառավարության կղմից։





























